Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը։

«Հանձնարարում եմ նախարարների կաբինետին մեկ ամսվա ընթացքում քննարկել էներգետիկ ըմպելիքների արտադրության և ներմուծման արգելքի հարցը, իսկ վեց ամսվա ընթացքում իրավական դաշտի շրջանակում ընդունել համապատասխան կարգավորիչ միջոցառումներ», - գրել է Ժապարովը սոցիալական ցանցի իր էջում։

2025 թվականին Ղրղզստանում արտադրվել է 25 մլն 263 հազար լիտր էներգետիկ ըմպելիք։ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվել է 28 մլն 430 հազար լիտր, իսկ երրորդ երկրներից՝ 1 մլն 239 հազար լիտր։

Նախնական հաշվարկների համաձայն՝ Ղրղզստանում էներգետիկ ըմպելիքների արտադրության կամ դրանց ներմուծման արգելքի դեպքում պետական բյուջեն ուղղակի և անուղղակի հարկային մուտքերից կկորցնի շուրջ 1,5 մլրդ սոմ (17,15 մլն դոլար)։

89