
Պայմանագրային կամ պարտադիր կամ պահեստազորային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հատուցման չափը կազմում է 82 մլն. ՀՀ դրամ, որից 10մլն. դրամը՝ միանվագ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում, II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 53 մլն. ՀՀ դրամ, որից5 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Պայմանագրային կամ պահեստազորային ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 70 մլն. ՀՀ դրամ, որից 10մ մլն. դրամը՝ միանվագ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում` 41 մլն. ՀՀ դրամ, որից 5 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Տարածքային պաշտպանությանը ներգրաված անձանց կամ կամավորների զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 70 մլն. ՀՀ դրամ, որից 10 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում` 41 մլն. ՀՀ դրամ, որից 5 մլն. դրամը՝ միանվագ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 58 մլն. ՀՀ դրամ, որից 10 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում` 29 մլն. ՀՀ դրամ, որից 5 մլն. դրամը՝ միանվագ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում վճարներով՝ 20 տարվա ընթացքում