Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ը:

Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

14 դեպք՝ հոգեկան ներգործության,

11 դեպք՝ խարդախության,

9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու,

6 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու,

5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու,

4-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման ու զենք-զինամթերքի առգրավման,

3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,

2 դեպք՝ կաշառակերության։

Բացահայտվել են նաև ավազակության, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթղթեր կեղծելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատական ակտը չկատարելու, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու և ինքնիրավչության դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • անձնական ունեցվածքի գողության 5 դեպք,
  • մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք:

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, 1 անհետ կորած։

  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

96