Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այն գործընթացը, որ հիմա կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինձ մոտ տպավորություն է թողնում դրական իմաստով, որ մենք, այնուամենայնիվ, գնում ենք դրան ու ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պայմանագրի ստորագրման ժամկետների հետ կապված՝ Պապոյանը չցանկացավ որևէ բան ասել, բայց նշեց, որ իր տպավորությամբ ընդհանուր զարգացումները դրական են:
«Ես տեսնում եմ, որ դրական զարգացումներ կան, և մենք գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում»,- նշեց նա:
Պապոյանին լավատեսության հիմք է տալի այն, որ քննարկում կա, թե կողմերը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերն են փոխանակում, ընթանում է սահմանազատման գործընթաց: