Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը առաջարկում է Հարկային օրեսգրքում փոփոխություններ կատարել:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ ներկա փուլում կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը ուղղված է հարկման հատուկ համակարգերի շրջանառության կրճատմանը, որի նպատակն է հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումը:
«Մասնագիտական աշխատանք կատարող օրինակ՝ բուժաշխատողը կամ ուսուցիչը իր աշխատավարձից կատարում է 20 տոկոս եկամտային հարկ, իսկ նույն կամ բազմաթիվ այլ մասնագիտական աշխատանք կատարող, օրինակ՝ անհատ ձեռնարկատերերը, կամ հարկ չի վճարում միկրոձեռնարկատիրության համակարգում, կամ վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ»,- ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախագծերով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը նույնպես միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից և շրջանառվող հարկման համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Խոսքը մասնավորապես տնտեսական գործունեության դասակարգչով նախատեսված հետևյալ գործունեության տեսակների մասին է՝ իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքրի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն և այլ գործունեություններ:
Մանրամասները՝ տեսանյութում։