Երևանում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց):
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
Ի մասնավորի՝
- արտադրամասը նախագծված, կառուցված ու դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,
- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,
- արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
11 Նոյեմբեր, 2024 20:49
547
Արտերկրից Երևան ժամանող 52-ամյա տղամարդու ուղեբեռում 200 մլն դրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել․ տեսանյութ
02 Մայիս, 2025 22:08
Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է
02 Մայիս, 2025 11:49
Մայրաքաղաքում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները
02 Մայիս, 2025 10:06
Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄ
25 Ապրիլ, 2025 15:06
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը
07 Ապրիլ, 2025 16:07
Մաքուր և փոխարինիչներով կաթնամթերքներն այսուհետ վաճառելու են տարբեր գույնի դարակներում
05 Մարտ, 2025 15:08
ԱՄՆ-ն 90 օրով կասեցնում է մաքսատուրքերն ավելի քան 75 երկրի համար․ Թրամփ
09 Ապրիլ, 2025 22:07
Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
25 Մարտ, 2025 19:23
Գեղարքունիքում, Կոտայքում և Լոռիում գազա և բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել (լուսանկարներ)
20 Օգոստոս, 2024 18:01