Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ:
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին «Հանրապետական» ստադիոնում կմրցի Ֆարերյան կղզիների, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում` Լատվիայի թիմի դեմ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերին անցկացրած խաղերից առաջինում հյուրընկալվելիս 2-2 հաշիվն էր գրանցել Ֆարերյան կղզիների թիմի հետ, իսկ երեք օր անց «Հանրապետականում» 0-2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային և զրկվել առաջին տեղը գրավելու հնարավորությունից: Խաղից հետո ՀՖՖ-ն հայտարարել էր, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից:
Օրեր առաջ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել էր, որ ազգային հավաքականը նոյեմբերյան խաղերից առաջ նոր գլխավոր մարզիչ չի ունենա: Ֆեդերացիան շարունակում է բանակցել տարբեր մասնագետների հետ: