Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։
Ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է քվեների հաշվարկը։

Այսօր ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

Թումանյանում ավագանու ընտրություններն անցկացվում էին համամասնական, իսկ Ֆերիկում, Արզնիում և Լերմոնտովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։

Լերմոնտովոյում միաժամանակ անցկացվում էին նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։
 

87