Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարական Blancpain ժամագործական ընկերությունը ներկայացրել է Carrousel Incliné բացառիկ ժամացույցը, որի արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը։ Չնայած այն զարդարված չէ ադամանդներով կամ այլ թանկարժեք քարերով, ժամացույցն առանձնանում է բարդ մեխանիզմով և բացառիկ վարպետությամբ։

Մոդելի գլխավոր առանձնահատկությունն աշխարհում առաջին 30 աստիճան թեքությամբ մեկ րոպեանոց թռչող կարուսելային մեխանիզմն է։ Դրա մշակման համար պահանջվել է ավելի քան չորս տարի, իսկ ժամացույցի պատրաստման ընդհանուր աշխատանքները տևել են հարյուրավոր ժամեր։

Ժամացույցն ունի ամբողջովին շափյուղայից պատրաստված պատյան՝ առաջինն ընկերության պատմության մեջ։ Դրա ներսում տեղադրված են բաց կառուցվածքով 18 կարատանոց ոսկե մեխանիկական դետալներ, որոնք կարծես օդում կախված լինեն։ Դրանց ձեռքով մշակման համար ծախսվել է ևս 210 ժամ ։Blancpain-ի նոր մոդելը շքեղության մեկ այլ չափանիշ է առաջարկում՝ ապացուցելով, որ բացառիկ ժամացույցի արժեքը կարող է պայմանավորված լինել ոչ թե ադամանդներով, այլ ժամագործական բարդագույն աշխատանքով։

264