Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ հերթական նիստի իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ «կարմիր բերետավորների» գործողություններին։

«Մի պահ «կարմիր բերետավորներից» էին խոսում ու չեն էլ հարցնում՝ ոնց էին 2017  թվականին հարձակվում ժողովրդի վրա ոստիկանները։ Ավտոմատներով գնում էին մինչև տուն, տնից հանում էին ու սկսում «արմատուրաներով» խփել ոտքերին։  Հիմա եկել եք, ասում եք՝ բերետավորը ագրեսիվեր էր նայում՝ աջ էր նայում, ձախ էր նայում, հրում էր։ Այդ բերետավորները, ասում եմ, խփում էին, ջարդում էին, ծեծում էին, մի հատ էլ բանտում էին ծեծում։ Հիմա ի՞նչ եք ուզում. բերետավորը շատ ագրեսիվ էր տրամադրված, հա լավ, թող տրամադրվի, բայց մարդկանց ոտքերն էին նախկինում ջարդում «արմատուրայով» ու գցում համապատասխան վայր»,- նշեց Սուքիասյանը։

Նա շեշտեց, որ այսօր պետական ինստիտուտները շատ ուժեղ են։ Անդրադառնալով Մանուկյանի հայտարարությանը, որ Արտաքին հետախուզություն է ստեղծվել և մի հոգի է այնտեղից վերցվել՝ Սուքիասյանը շեշտեց, որ նրանք այս կառույցի ստեծմանը չեն քվեարկել։ «ՀՀ-ի ամենակարևոր կառույցներից մեկն է, իսկ թե որտեղից են վերցնում ու ինչ են անում, դա պետք է քաղաքացուն չհետաքրքրի, պատգամավորին էլ։ Դա ամենախիստ գաղտնի ծառայությունը պետք է լինի։ Նախ՝ ինչու՞ են իրեն տվել այդ տեղեկությունը՝ մեկ հոգի է գնացել, թե՞ 45 հոգի, ի՞նչ իրավունք ունեն բարձրաձայնելու ու դրա մասին խոսելու»,- հայտարարեց Սուքիասյանը։

689