Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ առողջապահանության ոլորտի առաջընթացին։

«Մենք բավականին հաջողություն ունենք ոչ միայն կառուցման, այլև մեր կոմերցիոն հատվածում։ Առողջապահության մասնավոր ձեռնարկությունները առողջապահական տուրիզմի  ուղղությամբ են մտածում»։ Նա բացատրեց՝ սա նշանակում է, որ սովորական տուրիստը եթե ՀՀ-ում վճարում է 1000 դոլար, ապա բժշկական տուրիստը՝ 4000-5000 դոլար։

«Ինչու է գալիս բժշկական տուրիստը  կարևոր երեք պատճառ կա։
Առաջինը՝ բժշկի որակն է, երկրորդը՝ սարքավորումների որակն է, իսկ երրորդը՝ պայմանները, որտեղ որ X ժամանակը պետք է հետվիրահատական ժամանակը անցկացվի։ Դրանց քանակը պետք է մեծացվի, որ առողջահապական տուրիզմով լավագույնը լինենք տարածաշրջանում»,- նշեց Սուքիասյանը։

662