G20-ի համատեղ լուսանկարից առաջ Մակրոնը սեղմել է Լավրովի ձեռքը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովում, սեղմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ձեռքը՝ նախքան հանդիպման մասնակիցների համատեղ լուսանկարը։ Ձեռքսեղմման կադրերը հրապարակել է Bloomberg-ը։
Դրանցում երեւում է, թե ինչպես է Մակրոնը, որը կանգնած էր ամբիոնի երկրորդ աստիճանին, մոտեցել ՌԴ ԱԳՆ ղեկավարին ու նրան մեկնել ձեռքը։ Լավրովը, որը գտնվում էր վերևի շարքում, արձագանքել է Ֆրանսիայի նախագահի ժեստին և սեղմել նրա ձեռքը։
Ինչպես նշել է գործակալությունը, կարճ ձեռքսեղմման պահը «ամենատպավորիչներից» էր առաջնորդների համատեղ լուսանկարահանման ժամանակ։
19 Նոյեմբեր, 2024 16:46
462