Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կյանքից հեռացել է ոստիկանության գնդապետ, արդարադատության գնդապետ, ոստիկանության պատվավոր աշխատակից Սամվել Սուրենի Ջեյրանյանը։
 

Բազմամյա ծառայության ընթացքում նա արժանացել է ավելի քան 20 շքանշանների և պարգևների՝ իր անունը թողնելով Հայաստանի իրավապահ համակարգի պատմության մեջ։

Սամվել Ջեյրանյանը շուրջ չորս տասնամյակ իր մասնագիտական գործունեությունը նվիրել է պետական ծառայությանը։ Նրա աշխատանքային ուղին ընդգրկել է ներքին գործերի համակարգի մի շարք առանցքային և պատասխանատու պաշտոններ։

Զբաղեցրել է ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալի, կոռուպցիայի և ծանր տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի, ինչպես նաև ՀՀ դատական դեպարտամենտի պետի տեղակալի պաշտոնները։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում․ հասցե՝ Երևան, Գալշոյան փողոց, 46։

103