Հրապարակվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարեվերջյան դասակարգումները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեականներ ոճի դասակարգման աղյուսակները` ըստ քաշային կարգերի:
Մանվել Խաչատրյանը 55 կգ քաշային կարգում չորրորդն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը երրորդն է 63 կգ քաշային կարգում, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում երրորդն է, Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ երկրորդն է 97 կգ քաշային կարգում: Գյումրեցի ըմբիշը զիջում է միայն իրանցի Մոհամադհաջի Սարավիին, որին պարտվել էր Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում:
12 Դեկտեմբեր, 2024 12:06
1565
Հայաստանի Մ-20 հունահռոմեական հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը
08 Հուլիս, 2026 23:16
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները
24 Դեկտեմբեր, 2025 15:50
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները
24 Դեկտեմբեր, 2025 13:14
Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
10 Մարտ, 2026 22:58
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները
28 Փետրվար, 2026 17:01
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները
25 Դեկտեմբեր, 2025 18:09
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը
14 Օգոստոս, 2026 23:50
Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն
29 Հուլիս, 2026 19:58
Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը
26 Հուլիս, 2026 12:18