Հրդեհ Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ կա 2 զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 6-ին՝ ժամը 06:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:50-ին։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ): 2-րդ հարկում հայտնաբերվել են Ա․ Բ․-ի (ծնված 1951 թ.) և Լ․ Հ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:
06 Հունվար, 2025 10:30
348
Սուրենյանն Արարատյան դաշտից տեսանյութ է հրապարակել
19 Ապրիլ, 2023 22:41
Արարատում և Արմավիրում ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է
02 Ապրիլ, 2023 14:23
Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ
26 Դեկտեմբեր, 2022 01:26
Ավտովթար՝ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժած
03 Մայիս, 2025 19:26
Սարյան փողոցում պայթյունի հետեւանքով մի քանի մեքենա են վնասվել. նոր մանրամասներ
01 Մայիս, 2025 22:04
ՆԳՆ-ն՝ Սարյան փողոցում պայթյունի հետևանքով տուժածների մասին
01 Մայիս, 2025 20:25