
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատին առաջարկ է ներկայացվել պատժամիջոցներ կիրառելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
Մինչ օրս առաջարկին աջակցել է 13 պատգամավոր։ Նրանց մեծ մասը ներկայացնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։
Ստորագրողները խոր մտահոգություն են հայտնում Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի կասեցման և խաղաղ ցուցարարների դեմ ավելորդ ուժի կիրառման առնչությամբ։ Նրանք նշում են Իվանիշվիլիի դերը Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու և ռուսական ազդեցության ամրապնդման գործում։
«Պալատը նշում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ և կոչ է անում Միացյալ Թագավորության կառավարությանը նույնն անել՝ դեմոկրատական հետընթացի դեմ իր ամուր դիրքորոշումը ցույց տալու համար»,- ասվում է միջնորդության մեջ։