Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պանաման բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի կողմից վերահսկողության տակ վերցնելու «տագնապալի» սպառնալիքի կապակցությամբ, հայտնում է BILD-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում Պանամայի կառավարությունը մեջբերել է ՄԱԿ-ի կանոնադրության հոդվածը, որն արգելում է կազմակերպության ցանկացած անդամի «սպառնալ կամ ուժ կիրառել» այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ:
Թրամփն իր երդմնակալության խոսքում կրկնել է անհանգստությունը Պանամայի ջրանցքի գոտում Չինաստանի աճող ազդեցության վերաբերյալ և ասել, որ ԱՄՆ-ն մտադիր է «վերցնել» ջրային ճանապարհի վերահսկողությունը: Նա մեղադրել է Չինաստանին, որն «ըստ էության վերահսկում է ջրանցքը, այլ ոչ թե Պանաման»: