Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիա»-ն 2-1 հաշվով հաղթել էր «Ցելյե»-ին։

Արդեն հայտնի են երևանյան թիմի հավանական մրցակիցները. անցումային այս փուլում «Արարատ-Արմենիա»-ն ուժերը կչափի ԿուՊՍ (Ֆինլանդիա)-«Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ:

Նշենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Զույգի հաղթողի անունը պարզ կդառնա օգոստոսի 13-ին կայանալիք պատասխան խաղում:

Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգրի համար մղվող պայքարում հայկական ակումբը որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին՝ արտագնա խաղում հյուրընկալվելով մրցակցին, իսկ պատասխան դիմակայությունը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 27-ին, սեփական հարկի տակ:

 

255