Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Նիսսան»-ը և շտապօգնության ավտոմեքենան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած «Նիսսան» մակնիշի և 47-ամյա Արման Բ․-ի վարած «Ֆորդ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Կարեն Ա․-ի ուղևոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 39-ամյա Էմիլլիա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
12 Օգոստոս, 2026 13:22
135
Վթար Մաշտոցի պողոտայում. «Աուդի»-ն բախվել է Եղիշե Չարենցի թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
12 Օգոստոս, 2026 10:49
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11 Օգոստոս, 2026 12:31
Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում
11 Օգոստոս, 2026 10:52