Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Լուկաս Սելարայանի մոտ հայտնաբերվել է  ձախ ազդրի մկանային լարվածություն։ Խաղացողի վերականգնաման գործընթացը կտևի 10-ից 15 օր»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ 32-ամյա խաղացողը կարող է բաց թողնել «Բանֆիլդի», «Ալդոսիվիի» և «Կենտրոնական Կորդոբայի» դեմ հանդիպումները:

514