Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տո Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Սերժ Սարգսյանն ո՞վ ա, որ ինձ իշխանություն տան կամ չտան ու մնացած ձեր թվարկած մարդիկ ո՞վ են իրանք, որ կարողանան ճակատագիր որոշել իշխանության, Հայաստանի իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։ Այդ մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ագնեսա Խամոյանի հարցին։

«Այն, ինչ որ 2019 թվականի հունիսին դրվել է սեղանին, ես 2019-ի հունիսին դեռ որևէ մեկի հետ որևէ բան բանակցած չեմ եղել, ես այդ թեմայով ոչ ոքի հետ չեմ խոսել, այն, ինչ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է՝ ամփոփումն է։ Թղթի վերևում էլ գրված է՝ ՀՀ և ԱՀ նախագահները, նախագահները, նախագահները, ես ՀՀ նախագահ երբեք չեմ եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԼՂ բանակցությունների մասին։

Վարչապետը նշեց, որ իր սկզբունքն է, որ ինքը իշխանությունը ստացել է ժողովրդից և իշխանությունը վերադարձնելու է միայն ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում 

367