
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, եթե Ուկրաինայի հարցով 50 օրվա ընթացքում Մոսկվան գործարքի չգնա:
Խոսելով Ուկրաինա զենքի մատակարարման մասին՝ նա վերահաստատել է, որ Կիևին ուղարկվող զենքի համար վճարելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրները:
Թրամփը հիշատակել է իր նախագահության երկրորդ ժամկետի օրոք, իր բնորոշմամբ՝ լուծված հակամարտությունների մասին, այդ թվում Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը, Ռուանդայի ու Կոնգոյի միջև 30-ամյա պատերազմի ավարտն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը:
«Հաջորդը, որ լուծվել է, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է, որը շուտով հաջող հանգուցալուծում կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը խոստացել է առաջիկայում նորություններ հայտնել նաև Գազայի հատվածի վերաբերյալ: