
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում ԱՄՆ-ի կամ Իսրայելի հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու համար։ Իրանը նաև իր միջուկային օբյեկտները բարձր պատրաստության վիճակի է բերել Իսրայելի կամ ԱՄՆ-ի հարձակման դեպքում։
Թեհրանը լրացուցիչ հակաօդային պաշտպանության կայաններ է տեղակայել առանցքային տեղամասերի շուրջ, հայտնում է Telegraph-ը։
«Նրանք [Իրանի իշխանությունները] պարզապես սպասում են հարձակման ամեն գիշեր, և բոլորը գտնվում են բարձր զգոնության վիճակում, նույնիսկ այն վայրերում, որոնց մասին ոչ ոք չգիտի»,- ասել է աղբյուրը հրատարակությանը, հավելելով, որ վախերն ուժեղացել են ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունից:
Նշվում է, որ Իրանն իսկապես անվտանգության լուրջ միջոցներ է ձեռնարկում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական հարվածի սպառնալիքի ֆոնին։