Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ օգոստոսի 25-30-ը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

122