Երևանում 57 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել 24–ամյա հետիոտնին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում 57 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը հետիոտնի է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի 24-ամյա բնակիչ Աշխեն Ն.-ին։
Վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Նշվում է, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։
28 Փետրվար, 2025 23:22
1171