Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքների զեկուցման շրջանակում, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հայտարարվել էր աղբի վերամշակման նոր գործարանի երկփուլ մրցույթ, ապա մտահոգություն հայտնեց, քանի որ որոշակի պարբերականությամբ չի զեկուցվում, թե մրցույթի հետ կապված ինչ աշխատանքներ են իրականացվում:

Ըստ Ավինյանի՝ մրցույթի անցկացման աշխատանքները հանձնարարված էին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը և համապատասխան ԾԻԳ-ին:

«Այսպես կդնեմ հարցը. ժողովո՛ւրդ ջան, կա՛մ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն կադրային համապատասխան որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել մենք չենք կարող:

Հետևապես խնդրում եմ ձեզ մինչև տարվա վերջ բերել հստակ, վերջնական լուծումով, հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ, որը պետք է տեղի ունենա մինչև այս տարվա վերջ, և այլևս ոչ մի րոպե ավելի մենք չենք կարող դրան սպասել»,- ասաց Ավինյանը:

174