Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։51-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 13 քմ հատվածը, տներից մեկի միջանցքի առաստաղը (մոտ 10 քմ), խորդանոցի տանիքը (մոտ 10 քմ) և գույքը։

71