«Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» արտագնա հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ (1:0)։
Հանդիպման 22-րդ րոպեից սկսած «կապտանռնագույնները» խաղում էին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր Պաու Կուբարսին։
«Բարսելոնայի» հաղթանակը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թիմը արտագնա խաղում՝ 69 րոպեից ավելի (ներառյալ մրցավարի կողմից ավելացված ժամանակը) խաղալով 10 հոգով, կարողանում է առավելության հասնել մրցակցի նկատմամբ։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին, Երևանի ժամանակով 21:45-ին։
Աղբյուրը`ArmSport.am
06 Մարտ, 2025 13:08
757
Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն տնային խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շվեյցարական «Սիոն»-ի հետ
06 Օգոստոս, 2026 23:41
Պատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում
06 Մայիս, 2026 20:47
Դպրոցականների բասկետբոլի լիգա. մեկնարկել է եզրափակիչ փուլը
14 Ապրիլ, 2026 20:49