Հայաստանի հետ խաղին միջադեպի պատճառով Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կխաղա առանց հանդիսատեսի. ՈՒԵՖԱ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026-27 սեզոնի իր առաջին տնային խաղը կանցկացնի դատարկ տրիբունաներով։ Ապրիլի 9-ին այսպիսի որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, էթիկայի և կարգապահական հարցերով կոմիտեն։ Պատճառը մարտի 23-ին Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպերն էին։
Հիշեցնենք. մարտի 23-ին Ազգերի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղից հետո երկրպագուների մի մասը վազել էր «Դինամո Արենա»-ի խաղադաշտ։ Վրացի երկրպագուները սկսել էին տարբեր առարկաներ նետել հյուրերի վրա, այդ թվում՝ ջրով շշեր, վիրավորել էին նրանց, միջնամատ ցույց տվել և այլ անպարկեշտ ժեստեր արել։
10 Ապրիլ, 2025 11:22
200
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան. Վրաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին
29 Ապրիլ, 2025 15:51
Նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահի հետ
29 Ապրիլ, 2025 14:31
Տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դիմավորման արարողությունը. տեսանյութ
29 Ապրիլ, 2025 14:26