Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Ի մասնավորի՝

- պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից.

 

- պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

371