Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը և նշում ենք, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման գործում։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք կրկին ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը և նշում, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման գործում: Ես ուրախ եմ, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարությունների եռակողմ հանդիպում: Հանդիպումն առաջին անգամ տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համագործակցել այս ձևաչափով՝ ի շահ տարածաշրջանի»,- նշել է Բոչորիշվիլին:

185