Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը որոշել է իրեն գովազդի իմ հաշվին. այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադառնալով հարցին՝ կոռուպցիոն գործարքների մե՞ջ է:

Նախարարը նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել վերջացրել է, այդ ուսումնասիրության շրջանակներում իրենից պահանջվել են որոշակի պարզաբանումներ:

«Ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր՝ այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը, ես ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումներն արել: Այդտեղ, ըստ էության, երևում են իմ հայտարարագրածի ապացույցները: Եթե խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը պարզաբանում կստանան»,- ասաց նա:

Հարցին էլ՝ հրավիրվե՞լ է որևէ մարմնի կողմից հարցաքննության, Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց: «Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից: Ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը քրեական հետապնդում չի հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է անտոկոս վարկ ստանալուն, Հովհաննիսյանն ասաց, որ 20 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշել են, որ իրենք մի տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացնի Հայաստանի զինվածությունը տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ:

«Որոշեցինք այսպիսի բան հիմնադրել և իմ ընկերներից մեկը որպես իր մասնակցությունն էդ գործընթացում, պարտքով էդ գումարը, այսինքն էդ գումարը ներդրեց էս գործի մեջ, որը ձևակերպեց որպես պարտք և որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ էդ ընկերությունը: Սա է ամբողջ պատմությունը: Հետո, իհարկե, 21 թվականի օգոստոսին, երբ որ կառավարությունը որոշեց, որ ես պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ես ստանձնեցի այդ պաշտոնը, դրանից հետո այդ գործունեությամբ չեմ զբաղվել: Ուղղակի այդ պարտքը և այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի և այդ ընկերությունը, որքանով տեղյակ եմ, արդեն այդ ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է և արդեն գործունեություն է իրականացնում»,- ասաց նա:

219