Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։

Այս մասին հայտնել է «Times of Israel» թերթը` Araratnews.am-ի փոխանցմամբ։

«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար»,- մեջբերում է հրատարակությունը հայտարարությունից մի հատված։

147