Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։
«Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։
Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլից»։ Նա ակումբում էր 2004 թվականից և 352 խաղում 23 գոլ է խփել, կատարել` 92 արդյունավետ փոխանցում, նվաճել` 9 տիտղոս։
05 Մայիս, 2025 22:08
238