Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող գույքի դիտավորյալ վնասման դեպքով ձերբակալվել է մեկ անձ. ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։
08 Մայիս, 2025 10:43
272
ՆԳՆ-ն հերքում է այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ պնդումը
12 Հուլիս, 2025 17:38
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար. կա 21 տուժած
11 Հուլիս, 2025 13:50
Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ոստիկանության համակարգում
11 Հուլիս, 2025 13:18
«Ոսկե ծիրան» 2025․ լուսանկարներ
13 Հուլիս, 2025 19:52
Երևանում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
11 Հուլիս, 2025 20:01
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
11 Հուլիս, 2025 14:21
Վաղարշապատի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
10 Հուլիս, 2025 11:44
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նոր անդամ ունի. Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին
24 Հունիս, 2025 10:45
Առաջարկվում է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից
23 Հունիս, 2025 13:02