Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ մայիսի 8-ի նիստի չզեկուցվող նախագծերի ցանկում:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը»:
08 Մայիս, 2025 11:30
358
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
23 Հունիս, 2025 17:26
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն (լուսանկարներ)
20 Հունիս, 2025 12:53
Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
28 Ապրիլ, 2025 16:19