Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կատարի իշխանությունները ժամանակավորապես փակում են երկրի օդային տարածքը՝ քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ապահովելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Կատար պետության կողմից իր քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ապահովելու պարտավորության շրջանակում, իրավասու մարմինները հայտարարում են երկրի օդային տարածքում երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին։ Սա տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված ձեռնարկված նախազգուշական միջոցառումների շարքի մի մասն է», - նշվում է հայտարարության մեջ։

 

84