Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը:

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
◾️ Վանաձոր քաղաքում՝
 Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ,
 Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին,
 Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի 2-ին,
◾️ Արարատ քաղաքում՝ ապրիլի 28-ին և մայիսի 3-ին,
◾️ Գյումրի քաղաքում՝ մայիսի 1-ին և 2-ին,
◾️ Հրազդան քաղաքում՝ ապրիլի 29-ին։

79