Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

ՀՀ Քննչական կոմիտեից Araratnews-ին փոխանցեցին, որ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ:

Հիշեցնենք, որ մեր հարցմանն ի պատասխան դատախազությունից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

140