Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման նախաքննության տվյալները չեն հրապարակվել։

Այս մասին հայտնել է Ղազախստանի գլխավոր տրանսպորտային դատախազությունը, հաղորդում է Araratnews.am-ը՝ հղում անելով РИА Новости-ին։

«Ներկայումս ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների համապարփակ, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։ Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ասվում է հայտարարության մեջ։

2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի է ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ուղևորատար ինքնաթիռը։

374