Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի հորատման դեպք։

ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ Մասիս-Ռանչպար խճուղու ձախակողմյան հատվածում «Գար-Շին» ՍՊԸ-ն ավազի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է խորքային հորի հորատման աշխատանքներ։

Տեսչական մարմնի կողմից կանխվել է խորքային հորի շահագործումը։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի՝ 2 000 000 դրամի չափով։

70