Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկա է գտնվել քրեակատարողական ծառայողների ատեստավորմանը: Նախարարը ողջունել է ծառայողներին և նշել, որ
Կառավարությունն առաջնահերթ օժանդակում է բարձր պատրաստվածություն ունեցող ծառայողներին ֆինանսական վիճակի բարելավման տեսանկյունից, այսինքն` ատեստավորումը բարեհաջող կերպով հանձնելն ուղիղ ճանապարհ է դեպի ավելի բարձր աշխատավարձ, ըստ նախարարի` ատեստավորումը բարեհաջող անցնելն ուղիղ ճանապարհ է նաև դեպի պատասխանատվության ավելի բարձր մակարդակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
 
Դիմելով քրեակատարողական ծառայողներին՝ նախարարն ընդգծել է. «Եթե դուք որոշել եք ատեստավորում անցնել, ձեր ստանձնած բեռի ծավալը, ըստ էության, ավելանում է: Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո պետք է գիտակցեք, որ նոր որակի ծառայողներ եք, և ի տարբերություն մյուսների՝ ունեք առավելություն և ավելի բարձր պատասխանատվության զգացում»:
 
Սրբուհի Գալյանը նշել է, որ պատասխանատվության ծավալի մեծացմանը զուգահեռ՝ ամենօրյա աշխատանքով պետք է ապացուցվի, որ Ծառայությունը որակյալ է:
 
Արդարադատության նախարարը վերահաստատել է այն գաղափարը, որ
Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը` քրեակատարողական ծառայողն է: Նախարարն ընդգծել է, որ այս գաղափարի շուրջ համախմբվելով և մասնագիտական կարողությունները զարգացնելով ու ուժեղացնելով՝ Ծառայությունն ավելի կամրապնդվի:
 
Նշենք, որ մինչ թեստավորման փուլը, տեղի է ունեցել ֆիզիկական պատրաստվածության քննությունը, որը քրեակատարողական ծառայողները հաջողությամբ հաղթահարել են:

171