Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 26-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի ապահովագրողների միությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել էր «ՀՀ ապահովագրական համակարգի զարգացման ուղղությունները» խորագրով աշխատաժողով։

Աշխատաժողովին մասնակցում էին Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Հայաստանի ապահովագրողների միության գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանը, ինչպես նաև ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունների ղեկավարները և Կենտրոնական բանկի այլ ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի ընթացքում ՀԱՄ գործադիր տնօրենը ներկայացրեց Միության տեսլականը ՀՀ ապահովագրական համակարգի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև Միության՝ առաջիկա տարիների գործունեության հիմնական ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ապահովագրության ոլորտում հնարավոր օրենսդրական բարեփոխումները և դրանց իրականացման անհրաժեշտությունը։

Ներկայացված զեկույցների վերաբերյալ տեղի ունեցավ լայն քննարկում աշխատաժողովի մասնակիցների միջև, որի արդյունքում ուրվագծվեցին ապահովագրական համակարգի զարգացմանն առաջնահերթություններն ու դրանց ներքո իրականացվելիք միջոցառումները։

Հայաստանի ապահովագրողների միությունը կարևորում է նման միջոցառումների անցկացումը, որոնք հարթակ են ծառայում կարգավորող մարմնի հետ կառուցողական և արդյունավետ քննարկումների համար։

#ապահովագրություն #հանդիպում #աշխատաժողով #ԿԲ

227