Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Լիբանանի ու Սիրիայի նման երկրները շուտով կարող են միանալ Իսրայելին՝ ստորագրելով Աբրահամի համաձայնագրերը։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, Breitbart-ի կայքին հայտնել է նա՝ Լիբիային, ինչպես նաև Հայաստանին և Ադրբեջանին հիշատակելով որպես հնարավոր գործընկերներ։

«Նրանց կողմից շատ դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ։ Ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միանալ ցանկացող երկրների մասին, դա կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, որ մենք շատ-շատ մոտ ենք առկա հակամարտությունների լուծմանը՝ ընդմիշտ լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ կարող են պատրաստակամ լինել միանալու Աբրահամի համաձայնագրերին։ Այսպիսով, դա նախագահի համար հսկայական նախաձեռնություն է։ Նա հավատում է դրան։ Դա կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Ուիթքոֆը։

Նա հավելել է, որ վեց երկիր կարող է միանալ Աբրահամի համաձայնագրերին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և դա մեծ ազդանշան կհղի աշխարհին նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների մասին։

Աբրահամի համաձայնագրերը երկկողմանի համաձայնագրեր են արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։

204