Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի հետ գերիների առաջիկա փոխանակումը վկայում է հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկօրյա փուլը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Կողմերը պայմանավորվել են գերիների հերթական լայնածավալ փոխանակման շուրջ, որը կարող է տեղի ունենալ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ քննարկվում են գերիների 1000-ը 1000-ի դիմաց կամ նույնիսկ 1500-ը 1500-ի դիմաց փոխանակման տարբերակները։

 

114