Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգշաբթի օրը Բեռլինում կհանդիպեն ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հանդիպման նպատակն է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ծրագրի հարցերը։

Axios-ը նշում է, որ հանդիպումը կկայանա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների՝ Շենչժենում նախատեսված եռակողմ գագաթնաժողովի օրը։

Ամերիկացի պաշտոնյան այդ հանդիպումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան որակել է որպես «համակարգված դիվանագիտական ջանքեր»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուիթքոֆն ու Քուշները մշտական կապի մեջ են ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ միաժամանակ շարունակելով շփումները Ռուսաստանի հետ։

124