

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք: Այ տղան էլ ես դու, չափերդ էլ դու ճանաչի, արա, այ տղա: Լսի քեզ ինչ եմ ասում, արա Լևոն, հանգստացի մի հատ, դուրս արի, էս ինչ ձև ա, էս ինչ լկտիություն ա»,- ԱԺ հերթական նիստի ընթացքում կրքերը թեժացան ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Լևոն Քոչարյանի միջև:
«Մարդիկ ասում են հայրը թուրք է, ասում են անհայրենքի դավաճան են, պատերազմական վիճակում Արցախը ընտանքիով թողել են, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ ղարաբաղցու համար չեն արել»,- անդրադառնալով թե ինչ կարծիք ունի ժողովուրդը՝ ասաց Արշակյանը:
Նա ասաց, որ Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու այնտեղից գնալով, և Քոչարյանները ոչ միայն խրախուսել, այլ նաև Հայաստանում պաշտոններ են զբաղեցրել:
«Մարտի 1-ին մարդկանց գնդակահարել եք, արդարացրել եք ու ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին: Եթե ուզում եք նորմալ, քաղաքակիրթ խոսալ, նորմալ խոսացեք: Կգաք ստեղ թևեր կթափահարեք, գնահատականներ կտաք, երկրի վարչապետին բան կասեք, նենց հարված կստանաք, ոտերներդ տակներիցդ կփախչի»:
Մանրամասները՝ տեսանյութում