
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։
Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։
Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների իրականացման, էլեկտրական մալուխների անցկացման, կաթսայատան շենքի հիմնակմախքի կառուցման աշխատանքները։
Կոմիտեի նախագահը լսել է բժշկական կենտրոնի տնօրենի դիտարկումները և առաջարկները։ Քննարկվել է նախագծային որոշ լուծումների մշակմամբ նոր կառուցվող բժշկական կենտրոնում համայնքի բնակիչների համար առավել հարմարավետ միջավայր ապահովելու հնարավորությունը։
Ծրագրում ներգրավված մասնագետների հետ ուսումնասիրվել են բարձրացված հարցերի արդյունավետ լուծման տարբերակները։ Եղիազար Վարդանյանը հանձնարարականներ է տվել կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումներին՝ հետամուտ լինելու նախանշված ուղղություններով աշխատանքերի իրականացմանը։