Մահացել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայում 92 տարեկանում մահացել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա տարբեր տարիների եղել է ԽՍՀՄ ներկայացուցիչը Եգիպտոսում և Մալայզիայում, նաև զբաղեցրել է «Վնեշպոսիլտորգ»-ի նախագահի պաշտոնը։
1967 թվականից ամուսնացած էր խորհրդային ճանաչված դերասանուհի Նադեժդա Ռումյանցևայի հետ: Նրանք համատեղ ապրել են 42 տարի, երեխաներ չունեին: Ռումյանցևան մահացել է 2008 թվականին:
14 Մայիս, 2025 20:38
136