Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մեկնաբանելով Վաշինգտոնի իշխանությունների ակնկալիքները Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ասել է, որ Միացյալ Նահանգները հույս ունի արագ առաջընթացի՝ «չնայած դժվարություններին»։

«Սա (ուկրաինական հակամարտության կարգավորումը) դժվար է, բայց մենք հույս ունենք, որ շուտով առաջընթաց կգրանցվի»,- ասել է Ռուբիոն Անթալիայում կայացած մամուլի ասուլիսում։

Ռուբիոն նաև վերահաստատել է, որ Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի. այն պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։

171